«Լացիոն» Իմոբիլեին կառաջարկի 5 տարվա պայմանագիր եւ ավագի թեւկապը
Իտալական «Լացիոն» պատրաստ է հինգ տարվա պայմանագիր կնքել իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեի հետ եւ նրան առաջարկել ավագի թեւկապը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
30-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան ավարտել հռոմեական ակումբում, որի կազմում հանդես է գալիս 2016 թվականից։
Ընթացիկ մրցաշրջանում Իմոբիլեն «Լացիոյի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, խփել 30 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
Իմոբիլեի գործող պայմանագիրն իտալական թիմի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Նրան գնելու ցանկություն ունեն իտալական «Նապոլին» եւ անգլիական «Էվերտոնը»։