Շարժական մամոգրաֆը վերջապես շարժվեց դեպի Հայաստան․ Արսեն Թորոսյան (վիդեո)
Շարժական մամոգրաֆը վերջապես շարժվեց դեպի Հայաստան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Լավ լուրեր Իտալիայից։ Իտալիայում գործող սահմանափակումների մեղմացումից հետո մեր շարժական մամոգրաֆը վերջապես շարժվեց դեպի Հայաստան։ Քանի որ այն ճանապարհի մի մասը անցնելու է ծովով, այն ամենայն հավանականությամբ Հայաստան կհասնի մոտ մեկ ամսից», գրել է Արսեն Թորոսյանը։