«Լիվերպուլը» 5 տարվա պայմանագիր եւ 10 միլիոն եվրո է առաջարկել Վերներին
Անգլիական Պրեմյեր լիգայի առաջատար «Լիվերպուլը» գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Տիմո Վերների հետ քննարկում է պայմանագրի պայմանները։
Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը ցանկանում է 24-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել հինգ տարվա պայմանագիր։
«Լիվերպուլը» պատրաստ է Վերներին վճարել տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է Goal.com-ը։ Ֆուտբոլիստը եւս ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայում եւ հանդես գալ Կլոպի ղեկավարությամբ։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Վերները մասնակցել է 25 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս: