Պանդեմիայից հետո Սիցիլիայի իշխանությունները կհատուցեն զբոսաշրջիկներին ավիատոմսերի արժեքի կեսը
Սիցիլիայի իշխանությունները կհատուցեն զբոսաշրջիկներին ավիատոմսերի արժեքի կեսը, ինչպես նաեւ հյուրանոցի հաշվի մի մասը կղզում կորոնավիրուսի պանդեմիայից հետո զբոսաշրջությունը վերականգնելու ռազմավարության շրջանակում, հաղորդում է Daily Mail-ը։
Պարբերականի հաղորդմամբ՝ համաձայն կղզում զբոսաշրջության զարգացման նոր ռազմավարության՝ տարածաշրջանի իշխանությունները պատրաստեն վճարել ավիատոմսերի 50 տոկոսը, ինչպես նաեւ կացության վայրում յուրաքանչյուր երրորդ գիշերվա վճարը։
Բացի այդ, նշվում է, որ զբոսաշրջիկները կստանան անվճար տոմսեր թանգարաններ եւ հրագիտական վայրեր այցելու համար։ Այդ առաջարկներով վաուչերները հասանելի կլինեն Visit Sicily կայքում։
Ինչպես նշում է թերթը, Սիցիլիայի իշխանությունները պատրաստ են ծախսել այդ ծրագրի իրագործման համար 50 մլն եվրո, մինչդեռ մարտ եւ ապրիլ ամիսներին զբոսաշրջության ոլորտը կորցրել է շուրջ 1 մլրդ եվրո։
Իտալիայում ՀՆԱ-ի 13 տոկոսը կազմում է զբոսաշրջությունը, եւ երկրում արդեն փնտրում են միջոցներ ոլորտը վերականգնելու համար մայիսի 4-ից՝ պլանավորված կարանտինից աստիճանական ելքից հետո։
Իտալիան համաճարակի առումով ամենաանբարենպաստ երկրներից մեկն է։ Այն կորոնավիրուսի հետեւանքով մահվան ելքերի թվով երկրորդ տեղում է ԱՄՆ-ից հետո։