ԱԳ առաջին փոխնախարարի հրաժարականի պատճառները. Armlur.am
Ինչպես արդեն հայտնել ենք, Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Քիչ առաջ Հովհանիսյանն անդրադարձել է իր պաշտոնանկությանը։ Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Բազմամյա միջազգային եւ դիվանագիտական գործունեությունից հետո նպատակ ունեմ ուժերս ներդնելմասնավոր հատվածում, փորձելով օգտակար լինել նար տնտեսական, հատկապես` արտաքին տնտեսական ոլորտում: Մինչ այդ. այս վերջին առիթն եմ օգտագործում խորը երախտագիտությունս հայտնելուԿառավարության Ազգային ժողովի եւ Արտաքին գործերի նախարարության իմ գործընկերներին համատեղ աշխատանքի եւ այն մեծ պատվի համար, որին ես արժանացել եմ այս տաիների ընթացքում»:
Հավելենք, որ Գրիգոր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում երկար տարիների աշխատանքի փորձով պրոֆեսիոնալ պետաշխատող էր եւ ԱԳ առաջին փոխնախարարի պաշտոնից ազատման դիմում էր գրել անցած տարվա նոյեմբեր ամսից: ArmLur.am-ի տեղեկություններով` նա պետական համակարգից դուրս եկավ ավելի եկամտաբեր աշխատանքի անցնելու համար, բայց ոչ թե արտաքին քաղաքական ոլորտում, այլ միջազգային տնտեսական բնագավառում: Մեր տեղեկություններով` Հովհաննիսյանին հրավիրել են աշխատանքի Հայաստանի ամենախոշոր բանկերից մեկում` հաշվի առնելով նրա փորձառությունը միջազգային ատյաններում: