Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ բին Սալմանի ներդրումային հիմնադրամն ավարտել է Անգլիայի Պրեմյեր լիգան ներկայացնող «Նյուքասլ Յունայթեդ» ակումբի գնման գործընթացը
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ բին Սալմանի ներդրումային հիմնադրամն ավարտել է Անգլիայի Պրեմյեր լիգան ներկայացնող «Նյուքասլ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի գնման գործընթացը: Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին:
FootballBible-ի հաղորդմամբ՝ 34-ամյա թագաժառանգը «Նյուքասլի» ձեռքբերման համար կվճարի 300 միլիոն բրիտանական ֆունտ:
Մոհամադ բին Սալմանը մտադիր է «Նյուքասլը» դարձնել Անգլիայի առաջատար ակումբներից մեկը և պատրաստվում է խոշոր ներդրումներ կատարել ակումբում՝ ձեռք բերելով աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին:
Նշվում է, որ Մոհամադ բին Սալմանի ընտանիքի կարողությունն ավելի մեծ է, քան Պրեմյեր լիգայի մյուս բոլոր թիմերի սեփականատերերինը միասին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Նյուքասլի» նոր սեփականատերը ցանկանում է ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին: