Կորոնավիրուսով վարակված 2 ամսական երեխան իր մայրիկի հետ դուրս է գրվել հիվանդանոցից
Կորոնավիրուսով վարակված 2 ամսական երեխան իր մայրիկի հետ դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս տեղեկությունը հաստատեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի լրատվության ծառայությունից։
Հիշեցնենք, որ մարտի 27-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին լրագրողները հարցրել էին երկու ամսական երեխայի վարակված լինելու մասին, նախարարն ասել էր, որ նման բան չկա։ Հաջորդ օրը նախարարը ֆեյսբուքյան լայվով հայտնել էր, որ 2 ամսական երեխան իր մայրիկի հետ վարակված է կորոնավիրուսով, իրեն չէին զեկուցել այդ մասին։