Ինֆանտինո․ Քանի դեռ կա ռիսկ, ֆուտբոլ չենք խաղա
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն խուսափել է կանխատեսել, թե երբ կվերսկսվեն ֆուտբոլային հանդիպումները կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում։
«Առողջությունն առաջին տեղում է։ Քանի դեռ կա ռիսկ, ֆուտբոլ չենք խաղա։ Պետք է սպասել եւ տեսնել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Ստեղծված իրավիճակը շատ լուրջ է։
Շատերն են ցանկանում իմանալ, թե երբ կվերսկսվեն ֆուտբոլային հանդիպումները։ Կխաղանք այն ժամանակ, երբ երկրների իշխանությունները թույլ կտան։ Այդ ժամանակ էլ ավարտին կհասցնենք առաջնություններն ու մրցաշարերը։ Բայց մենք չենք կարող որեւէ մեկի կյանքը վտանգել»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է L'Equipe-ը։
Հիշեցնենք, որ դադարեցված չեն Նիկարագուայի, Բելառուսի, Թայվանի եւ Տաջիկստանի առաջնությունները։