Իսպանիայում մերկ կինը ցատկել է ոստիկանության ավտոմեքենայի վրա` ի նշան մեկուսացման դեմ բողոքի
Համացանցում Իսպանիայում տեղի ունեցած ցնցող միջադեպի կադրեր են հայտնվել. մերկ շիկահեր կինը ցատկել է ոստիկանության ավտոմեքենայի վրա` մեկուսացման ռեժիմի խախտման համար դատարան ներկայանալուց հետո, գրում է Daily Mail-ը:
Դեպքը տեղի է ունեցել Թորեմոլինոս հանգստավայրում, երբ օրինախախտ կնոջ հարեւանները ծափահարում էին շտապօգնության ծառայության աշխատակիցներին` իրենց ծանր աշխատանքի համար:
Կինը ձերբակալվել է շաբաթ օրը` ժամը 20: 00-ի սահմաններում:
Համացանցում հայտնվել են նաեւ կադրեր, որոնցում կինը դիմադրություն է ցույց տալիս իրավապահ մարմիններին: