Կորոնավիրուս. Իրավիճակը Վրաստանում
Այսօր Վրաստանում հաստատվել են կորոնավիրուսով վարակման եւս 24 նոր դեպք: Թարմացված տեղեկատվությունը հասանելի է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում, փոպանցում է Վրաստանի առաջին ալիքը:
Պաշտոնական տվյալներով` 296 վարակվածից առողջացել է 68 մարդ, մահացել է 3 մարդ:
4834 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 434-ը` հիվանդանոցներում: Միեւնույն ժամանակ, Վրաստանի երեք քաղաքացի կորոնավիրուսից բուժման համար տեղափոխվել է արտասահմանից: