Իսպանիայում գրանցվել են կորոնավիրուսից մահվան ռեկորդային քիչ թվով դեպքեր
Իսպանիայում գրանցվել են կորոնավիրուսից մահվան ռեկորդային քիչ թվով դեպքեր, հաղորդում է Reuters-ը:
Վերջին մեկ օրում երկրում մահացել է 510 մարդ, եւ դա ամենացածր ցուցանիշն է՝ սկսած մարտի 23-ից:
Ընդհանուր առմամբ Իսպանիայում մահացել է 16 353 մարդ, վարակվել է 161 852 մարդ: