Նապոլին կփորձի ձեռք բերել Ռոմայի կիսապաշտպանին
Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Ժորդան Վերետուն կարող է հայտնվել «Նապոլիում», տեղեկացնում է Calcio Mercato-ն:
Նեապոլը ներկայացնող թիմը ամռանը բանակցություններ կսկսի 24-ամյա ֆուտբոլիստի հետ:
Հիշեցնենք, որ Վերետուն նախորդ մրցաշրջանում «Ֆիորենտինայից» տեղափոխվեց «Ռոմա»: Իր կարիերայի ընթացքում Վերետուն հանդես է եկել նաև՝ «Աստոն Վիլայի» ու «Նանտի» կազմերում:
Ա Սերիայի այս առաջնությունում նա մասնակցել է 24 հանդիպման և դարձել ՝ 2 գոլի հեղինակ: