Դիբալայի եւ նրա ընկերուհու մոտ դարձյալ հաստատվել է կորոնավիրուս․ Mundo Deportivo
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի եւ նրա ընկերուհու մոտ դարձյալ ախտորոշվել է կորոնավիրուս, հաղորդում է Mundo Deportivo-ն։
«Մարտի 21-ին մեր թեստերը դրական էին, երեք օր առաջ բացասական էին։ Հիմա դարձյալ ախտորոշվել է կորոնավիրուս։ Չգիտեմ՝ ինչպես է այդ ամենը աշխատում, ինչու է սկզբում թեստը բացասական, հետո դրական»,- ասել է Դիբալայի ընկերուհին՝ Օրիանա Սաբատինին։
Նա կարծիք է հայտնել, որ ինքն ու Դիբալան վարակվել են «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանիից, սակայն արդեն անցել է 15 օր։ Նրանց մոտ ակնհայտ ախտանիշ չի նկատվում։