30 տարեկան բժիշկը կտակ է գրել. նա վախենում է մինչև հարսանիքը մահանալ կորոնավիրուսից. The Mirror
Մեծ Բրիտանիայից 30 տարեկան գինեկոլոգ Դինա Էլկաֆրաուին եւ նրա ընկեր Ռիչարդ Բեյլին ծրագրում են ամուսնանալ հոկտեմբերին, սակայն հարսանիքը, հավանաբար, կչեղարկվի կորոնավիրուսի տարածման պատճառով: նրանք ստիպված են որոշ ժամանակ առանձին ապրել:
Ինչպես հայտնում է The Mirror-ը, Դինան այժմ պայքարում է կորոնավիրուսի դեմ Նյու Յորքում՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի էպիկենտրոնում, իսկ Ռիչարդը Մեծ Բրիտանիայում է, նա տառապում է ասթմայով եւ ռիսկի խմբում է:
Դինան կտակ է գրել, որում նշել է, որ վախենում է մինչեւ հարսանիքը մահանալ կորոնավիրուսից:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն այսօր առաջին տեղում է կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով: Այնտեղ գրանցվել է վարակման 245 193 եւ մահվան 6088 դեպք: