Կուբատյանը հրապարակել է հասցեները, որտեղ կտեղադրվեն 500 ժամանակակից վերելակները
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանում այս տարի կիրականացվի վերելակների փոխարինման խոշոր նախագիծ։ 500 մուտք այս տարվա վերջում կունենա նոր, ժամանակակից վերելակ։ Նախագծի շահառու է հանդիսանում շուրջ 60 հազար մարդ։
Քանի որ շատ են հարցերը, հրապարակում եմ այն հասցեները , որտեղ այս տարի նոր վերելակ կտեղադրվի։
Նաև հիշեցնում եմ, որ վերելակի հետագա խնամքի և սպասարկման պարտականությունը կրելու են բնակիչները, քանի որ վերելակը բնակիչների բաժնային սեփականությունն է։
Այս պահին կարևոր է մնանք տանը և առողջ լինենք։ Ամեն ինչ լավ է լինելու»։
Նշենք, որ երեկ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Երևանի քաղաքապետարանը 500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքապեի մամուլի խոսնակը։