Ազգային ժողովը սնանկ է և ամբողջովին սպառել է իրեն
Արթուր Ղազինյանն իր Facebook-ի էջում գրել է.
«Ազգային ժողովը սնանկ է և ամբողջովին սպառել է իրեն:
Առաջնային մանդատ ունեցող միակ սահմանադրական մարմինը դադարել է կատարել իր սահմանադրական առաքելությունը, դե իսկ այս նախագծին կողմ քվեարկած ցանկացած պատգամավոր այսուհետ ոչ մի բարոյական իրավունք չունի ոչ միայն խոսելու, այլ նաև մտածելու ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին:
Հ.Գ. Սիրտս հենց հիմա այս խորհրդարանում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանա ուզում տեսնի ու լսի»: