Իսպանիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել
Իսպանիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել, հայտնում է Daily Mail-ը: Վերջին օրվա ընթացքում Covid-19-ից մահվան դեպքերի թիվը հասել է 832-ի: Ընդհանուր առմամբ, Իսպանիայում կորոնավիրուսից 5690 մարդ է մահացել:
Երկրում կորոնավիրուսային վարակի նոր հաստատված դեպքերի թիվը 8000 է:
Իսպանիայի առողջապահության նախարարության տվյալներով` երկրում վարակվածների ընդհանուր թիվը 72 248 մարդ է կազմում, որից 40.630-ը հոսպիտալացվել է, 4575-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, 12 285 մարդ առողջացել է:
Պարբերականը նշում է նաեւ, որ Իսպանիայում կորոնավիրուսի զոհերի թվում է ոստիկանական հակաահաբեկչական էլիտար ստորաբաժանման 48-ամյա ղեկավար Ջեսուս Գայոսո Ռեյը: