Պրեմյեր լիգայի ֆուտբոլիստների աշխատավարձերը կկրճատվեն
Անգլիական Պրեմյեր լիգան ներկայացնող ակումբների ղեկավարները աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ստեղծված ֆինանսական ճգնաժամի պայմաններում որոշել են իջեցնել թիմերի ֆուտբոլիստների աշխատավարձերը:
The Guardian-ի տեղեկություններով՝ մինչև մրցաշրջանի վերսկսումը անգլիական թիմերի ֆուտբոլիստների աշխատավարձերը կիսով չափ կկրճատվեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կկրճատվեն նաև իսպանական, ֆրանսիական և իտալական թիմերի ֆուտբոլիստների աշխատավարձերը: Մասնավորապես, «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է ընդունել թիմի ֆուտբոլիստների աշխատավարձը կրճատել 70 տոկոսով:
Նշենք, որ Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ակումբները զրկվել են եկամուտի հիմնական աղբյուրներից: