Խորհրդարանական ճեպազրույցները հետաձգվել են մինչև երկուշաբթի
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդարանական խմբակցությունները, համատեղ քննարկում անցկացնելով, որոշում են կայացրել հետաձգել մարտի 26-ին նախատեսված ավանդական ճեպազրույցները մինչև երկուշաբթի:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրել է, որ այս որոշումը կապված չէ արտակարգ դրության խստացման հետ:
Ըստ Գորգիսյանի` այս պրակտիկան երբեմն կիրառվում է և զուտ տեխնիկական բնույթ է կրում: