Պոգբայի կինը «Մնա տանը» չելենջը նկարահանելիս զուգարանի թղթով հարվածել է երեխայի դեմքին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան և նրա կինը՝ Մարիա Սալեսը միացել են «Մնա տանը» չելենջի շրջանակում #10TouchesChallenge-ին:
Չելենջի տեսանյութը նկարահանելիս Պոգբայի կինը զուգարանի թղթով պատահմամբ հարվածել է իրենց մանկահասակ երեխայի դեմքին:
«Ահա, թե ինչ է լինում, երբ ես փորձում եմ մասնակցել այս չելենջին»,- Ինստագրամում հրապարակած տեսանյութին կից գրել է Սալեսը:
Նշենք, որ կորոնովիրուսի պանդեմիայի հետևանքով ֆուտբոլիստների մեծ մասը ինքնամեկուսացած է, առաջնությունները դադարեցված են։
Տեսանյութն՝ այստեղ: