Երկրպագուները Բարսեղյանին ճանաչել են «Աստանայի» ամսվա լավագույն խաղացող
Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաճվել է ղազախական «Աստանայի» լավագույն խաղացողը մարտին տեղի ունեցած չորս հանդիպումների արդյունքում։
Տիգրան Բարսեղյանը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 34,22 տոկոսը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Աստանան» մինչեւ մրցաշրջանի դադարեցումը հասցրել է Ղազախստանի Սուպերգավաթի խաղում 1։0 հաշվով հաղթել «Կայսարին», Ղազախստանի առաջնությունում 4։0 հաշվով պարտության մատնել «Կիզիլ-Ժարին», 1։1 հաշվով խաղալ «Օրդաբասիի» հետ եւ 3։2 հաշվով հաղթել «Կասպիյին»։
Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ղազախստանում եւս հայտարարված է արտակարգ դրությունը։ Առաջնությունը դադարեցված է մինչեւ ապրիլի 15-ը։