Google-ը կորոնավիրուսի մասին կրթական կայք է թողարկել
Google ընկերությունն այսօր COVID-19 կորոնավիրուսի մասին https://www.google.com/covid19/ կրթական կայք է թողարկել, հաղորդում է CNN-ը:
Մարդիկ կարող են այդ կայքում անվտանգության եւ կանխարգելման խորհուրդներ գտնել:
Կայքը թողարկվել է անցած շաբաթ, սակայն այդ ծրագրերը հետաձգվել էին, քանի ընկերությունը հույս ուներ այն կապել սքրինինգի գործիքի հետ, որը մշակել են Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնները: