Սերբիան 1999 թվականից սկսած առաջին անգամ դադարեցրել է բոլոր կոմերցիոն չվերթները
Սերբիան 1999 թվականից սկսած առաջին անգամ դադարեցրել է բոլոր կոմերցիոն չվերթները այն բանից հետո, երբ իշխանությունները արտակարգ դրություն են մտցրել կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար, հայտնում է Reuters-ը։
Նիկոլ Տեսլայի անվան օդանավակայանը բաց է մնում միայն հումանիտար չվերթների եւ հատուկ թույլտվություն ունեցող ինքնաթիռների համար։
Ինքնաթիռներին, որնք արդեն թռել են, թույլ կտրվի վայրէջք կատարել, սակայն ուղեւորները պետք էպարտադիր ինքնամեկուսացվեն, հայտարարել է կառավարությունը։
Սերբիայում այժմ գրանցված է կորոնավիրուսով վարակման 97 հաստատված դեպք։
Չորեքշաբթի օրը իշխանությունները սահմաններին զինվորականներ են տեղակայել, արտակարգ դրության համաձայն։
Երկրի իշխանությունները տարեց մարդկանց հրահանգել են մնալ տանը եւ գիշերային պարետային ժամ են սահմանել մնացած բոլորի համար։ Արգելված է երկիր արտասահմանցիների մուտքը, հետաձգվել են ապրիլյան ընտրությունները եւ փակվել են դպրոցներն ու համալսարանները։