«Մանչեսթեր Յունայթեդը» դադարեցրել է մարզումները
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մարտի 17-ից դադարեցրել է մարզումները, տեղեկացնում է The Guardian-ը:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբը նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ որոշել է թիմի ֆուտբոլիստներին ինքնամեկուսացվելու հնարավորություն տալ:
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն անհատական ծրագրերով մարզումներ կանցկացնեն տանը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի բոլոր երկրներում դադարեցված են ֆուտբոլային առաջնությունները: