Facebook-ը, Google-ը Microsoft-ը պայքարում են կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության դեմ
Ամերիկյան Facebook, Google եւ Microsoft ընկերությունները, ինչպես նաեւ LinkedIn-ը, Reddit-ը, Twitter-ը եւ YouTube-ը համատեղ հայտարարության մեջ հայտնել են, որ համագործակցում են` կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվությանն հակազդելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք սերտորեն համագործակցում ենք COVID-19-ի դեմ պատասխան գործողությունների ոլորտում: Մենք միլիոնավոր մարդկանց օգնում ենք կապի մեջ մնալ միմյանց հետ եւ միասին պայքարել վիրուսի մասին ապատեղեկատվության դեմ, վստահելի կոնտենտ ենք տարածում մեր հարթակներում եւ կիսվում ենք հրատապ թարմացումներով՝ համագործակցելով ամբողջ աշխարհի պետական առողջապահական հաստատությունների հետ»,- նշվում է Facebook- ի տարածած համատեղ հայտարարության մեջ:
Ընկերությունները նմանատիպ քայլերի կոչ են արել նաեւ մյուս ընկերություններին` նշելով, որ իրենք աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի «համայնքներն առողջ եւ ապահով լինեն»: