Հարավային Կորեայի նախագահը վստահ է, որ երկիրը կհաղթահարի կորոնավիրուսը
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը վստահ է, որ երկիրը կհաղթահարի կորոնավիրուսը, հաղորդում է Reuters-ը:
Երկուշաբթի երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 74 դեպք:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կորեական կենտրոնի տվյալներով՝ Հարավային Կորեայում գրանցվել է վարկաման 8236 դեպք, մահացել է 79 մարդ, հիվանդանոցներից դուրս է գրվել 303 պացիենտ:
«Եթե անսպասելի իրադարձություններ տեղի չունենան, այդ միտումը կշարունակվի: Սակայն մենք վստահ ենք, որ կհաղթահարենք կորոնավիրուսը»,- ասել է Մուն Չժե Ինը: