Լևոն Արոնյանի կնոջն այսօր կվիրահատեն. Նա վերջույթների կոտրվածքներ ունի
Շախմատիստ Լեւոն Արոնյանի կնոջ` Արիաննե Կաուլիի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր է, այսօր նա կվիրահատվի: Այս մասին NEWS.am-ին ասաց «Աստղիկ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչը` նշելով, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
«Նա վերջույթների կոտրվածքներ ունի եւ այսօր տեղի կունենա նրա վիրահատությունների առաջին փուլը»,-ասացին բժշկակական կենտրոնից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:
Ավտոմեքենայում հայտնաբերվել է ծառայողական վկայական՝ Արիաննե Կաուլիի անունով: Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածը հենց ինքն է՝ Արիաննե Կաուլին, որը Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի Աշխարհի Գավաթակիր Լևոն Արոնյանի կինն է: