Տիգրան Բարսեղյանի առաջին գոլն «Աստանայում»․ (Տեսանյութ)
Ղազախստանի առաջնության երկրորդ տուրում «Աստանան» հյուրընկալվելիս 3։2 հաշվով հաղթել է «Կասպիյ Ակտաուին»։
«Աստանայի» կազմում պաշտոնական խաղերում առաջին գոլն է խփել թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որն աչքի է ընկել 18-րդ րոպեին՝ հաշիվը դարձնելով 2։0։
«Աստանան» երեք խաղից հետո 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
18-րդ տուրից տեղափոխված խաղում «Աստանան» մարտի 1։1 հաշվով էր խաղացել «Օրդաբասիի» հետ։