Լևոն Արոնյանի կնոջ վիճակը կայուն ծանր է. կյանքին վտանգ չի սպառնում
Ինչպես քիչ առաջ Operativ լրատվականը, հղում կատարելով Shamshyan.com կայքին, հաղորդել էր, երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:
Ֆոտոլրագրողը հայտնել է, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է ծառայողական վկայական՝ Արիաննե Կաուլիի անունով: Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածը հենց ինքն է՝ Արիաննե Կաուլին, որը Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի Աշխարհի Գավաթակիր Լևոն Արոնյանի կինն է:
«Աստղիկ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչը NEWS.am-ին ասել է, որ Արիաննե Կաուլիի վիճակը կայուն ծանր է, կենսական նշանակության օրգանները վնասված չեն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
«Գիտակցությունը պարզ է, շնչառական ապարատ միացված չէ, կինը վերջույթների վնասվածքներով է տեղափոխվել բժշկական կենտրոն»,- հայտնեցին բժշկական կենտրոնից: