ԱՄՆ-ում նոր ԴՆԹ-թեսթի շնորհիվ 29-ամյա վաղեմության հրեշավոր հանցագործություն է բացահայտվել
Օհայո նահանգում Աքրոն քաղաքի ոստիկանությունը հայտնել է գենոլոգիական ԴՆԹ-թեսթի միջոցով 29-ամյա վաղեմության հրեշավոր հանցագործության բացահայտման մասին, գրում է Daily Mail-ը։
Իրավապահ մարմինները 1991թ․ 23-ամյա Ռեյչել Ջոնսոնի բռնաբարության եւ դաժան սպանության մեղադրանքով ձերբակալել են 57-ամյա Դենիել Էլ․ Ռիսին։
Քննիչները պատմել են, որ Ջոնսոնը միայնակ մայր էր։ Նրան բռնաբարել էին ճանապարհին, սպանել էին եւ մարմինն այրել։
Դժբախտ զոհի մարմնի մնացորդները հայտնաբերվել էին պատահական անցորդի կողմից, որը ոստիկանություն էր զանգել։
Անցյալ ամառ գործն իր վրա էր վերցրել Advance DNA ընկերությունը, որը զբաղվում է գենոլոգիական ԴՆԹ-թեսթավորմամբ։
Ընկերության փորձագետները անհայտ հանցագործի դեպքի վայրից վերցված տվյալները ներբեռնել եւ համեմատել էին նման ԴՆԹ-նմուշների հետ։
Արդյունքում որոնումների շրջանակը նեղացել էր մինչեւ մի ընտանիքի սահմաններ, այնուհետեւ հասել կասկածյալին։
Ռիսը, որը մեղադրվում է հանցագործության մեջ, ծանոթ էր սպանվածի ընտանիքին, սակայն գործով նա չէր անցել։ Այնուամենայնիվ, սպանության օրը նրան տեսել էին հանցանքի վայրից ոչ հեռու։
Փորձագետները նշում են, որ եթե անալիզի նորագույն մեթոդը չլիներ, հրեշավոր հանցագործությունը, հնարավոր է, չհաջողվեր բացահայտել։
Առաջիկայում գործը կրկին դատարան կհանձնվի՝ վերանայման համար։