Գերմանիա - Իտալիա ընկերական հանդիպումը չեղարկվել է
Ֆուտբոլի Գերմանիայի և Իտալիայի ազգային հավաքականների միջև տեղի ունենալիք ընկերական հանդիպումը պաշտոնապես չեղարկվել է, հայտնում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը:
Ընկերական հանդիպումը նախատեսված էր անցկացնել մարտի 31-ին Նյուրնբերգում:
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն ֆուտբոլային ակումբներին կոչ էր արել ֆուտբոլիստներին բաց չթողնել ազգային հավաքականներ, իսկ երկրների ֆեդերացիաներին հորդորել էր չեղարկել մարտին նախատեսված հանդիպումները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսը՝ COVID-19-ը հայտարարեց որպես համաշխարհային պանդեմիա: Աշխարհի 118 երկրում վիրուսով վարակված է ավելի քան 139 հազար մարդ: Զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը: