Մայամիի քաղաքապետը վարակվել է կորոնավիրուսով Բոլսոնարուի հետ հանդիպումից հետո
Ամերիկյան Մայամի քաղաքի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսը վարակվել է կորոնավիրուսով Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ հանդիպումից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Miami Herald պարբերականին:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հանդիպել է Բոլսոնարուի հետ:
«Մայամիի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսի մոտ հաստատվել է COVID-19 թեստի դրական արդյունք»,-հաղորդում է թերթը՝ վկայակոչելով քաղաքապետին:
Նշվում է, որ դա տեղի է ունեցել չորս օր առաջ, երբ նա ներկա է գտնվել բրազիլական պատվիրակության հետ հանդիպմանը. անդամներից մեկի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս:
Ավելի վաղ O Dia պարբերականը, վկայակոչելով կառավարության ներսում աղբյուրներին, տեղեկացրել էր, որ նախագահի մոտ վիրուսի առկայության առաջին թեստը դրական է եղել: Այնուհետեւ նախագահի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր գրառում, որ թեստի արդյունքը բացասական էր: