ԱՀԿ ղեկավարն անվանել է Եվրոպան աշխարհում կորոնավիրուսի համաճարակի կենտրոն
Եվրոպան վերածվել է կորոնավիրուսով պայմանավորված համաճարակի կենտրոն: Այդ մասին ուրբաթ Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեյբեյեսուսը:
«Ներկայում Եվրոպան դարձել է համաճարակի էպիկենտրոն, որտեղից ստացվում են տեղեկություններ ամենամեծ թվով վարակվածների եւ մահացածների մասին՝ ի տարբերություն աշխարհի մյուս տարածաշրջանների, բացի Չինաստանից»,-ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը: