Եվրասիական զարգացման բանկ պատրաստ է նոր վարկեր առաջարկել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հեռանկարային շուկա է, ուստի Բանկն ընկերությանը վարկեր կառաջարկի ընթացիկ գործունեության համար: Այս մասին մարտի 11-ին «Տարածաշրջանային ինտեգրում, Եվրասիական զարգացման բանկի համագործակցությունը ԵՏՄ երկրների հետ» թեմայով Մոսկվա-Երևան-Քիշնեւ-Մինսկ տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ղեկավար Անդրեյ Բելյանինովը:
Ըստ նրա` ԵԱԶԲ-ն մինչ այդ գնել է ընկերության պարտատոմսերը: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, անշուշտ, հուսալի ընկերություն է»,- նշեց նա: