«Բարսելոնա» - «Նապոլի» հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բարսելոնա» - «Նապոլի» դիմակայության պատասխան հանդիպումը կորոնավիրուսի պատճառով կանցկացվի առանց հանդիսականների, հայտնում է BeIN Sport-ը:
ՈւԵՖԱ-ն հանդիպումն առանց հանդիսականների անցկացնելու որոշում է ընդունել «Բարսելոնայի» ղեկավարության խնդրանքով:
Փարիզում տեղի ունենալիք ՊՍԺ - «Բորուսիա» հանդիպումը ևս կանցկացվի առանց հանդիսականների:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վիրուսի տարածման պատճառով Իտալիայի կառավարությունը որոշել է 1 ամսով դադարեցնել երկրում ընթացող բոլոր մարզական մրցաշարերը: