Ձերբակալվել է «օրենքով գող» Տենգուլյաշ Սուխումսկին. նրա մոտից առգրավվել է Glock ատրճանակ
Աբխազիայի Սուխում քաղաքում ձերբակալվել է 38-ամյա «օրենքով գող» Տենգիզ Լաքերբայան (Տենգուլյաշ Սուխումսկի):
Աբխազիայի դատախազության հաղորդմամբ՝ նրա մոտից առգրավվել է Glock ատրճանակ:
Ձերբակալվածը գտնվում է ժամանակավոր պահման մեկուսարանում: Աբխազիայում նրան մեղադրում են բնակարանային գողությունների, թմրանյութ պահելու, ինչպես նաեւ ապօրինի զենք պահելու, կրելու մեջ: