Երեք օրում գրանցվել է 144 հանցագործություն, այդ թվում ընտանեկան բռնության 5 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 6-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 144 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 37, մարմնական վնասվածք հասցնելու՝ 22, խարդախության՝ 17, ծեծի՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, ընտանեկան բռնության՝ 5, թմրանյութի իրացման՝ 4, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, խուլիգանության եւ ապօրինի ծառահատման՝ 3-ական, գույքի դիտավորությամբ վնասման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, սպանության, սպանության փորձի, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, դրամանենգության, համակարգչային հանցագործության, կաշառակերության, սպանության սպառնալիքի, սառը զենքի հայտնաբերման, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելու եւ առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, եւ ավազակային հարձակման 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: