McLaren-ը ներկայացրել է էլեգանտ սուպերքար քամելեոնի էֆեկտով քաշմիրից սրահով
McLaren Special Operations (MSO) բաժինը ներկայացրել է GT սուպերքարը թափքի հատուկ եռագույն երանգավորմամբ եւ հատուկ ինտերիերով: Մեքենան ներկել են կանաչի երանգներով, եւ հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ այն ընկալվում է տարբեր կերպ՝ կախված դիտման անկյունից եւ լուսավորությունից, գրում է Մոտոր-ը:
Քամելեոնի էֆեկտի հասնելու համար, որը սահուն անցում է կատարում բաց կանաչից դեպի մուգ կանաչ երանգը, McLaren-ի մասնագետները ծախսել են 430 ժամ թափքը ներկելու համար: Կոնտրաստի համար ներքեւում երկայնքով դիզայներները ներկել են բաց կանաչ: Անվահեծերը, արտանետման խողովակներն ու պատուհանների երիզները ներկված են սեւ գույնով, իսկ էքստերիերը զրկված է քրոմավորված մասնիկներից:
Մեքենայի սրահը պատրաստված է բնական քաշմիրով եւ մուգ կանաչ կաշվով: Սուպերքարի պատուհանագոգերին ասեղնագործված են MSO լոգոտիպը, կա հատուկ դեկոր: Մեքենան հավաքում է մինչեւ 100 կմ/ժ արագություն 3,2 վայրկյանում, մինչեւ 200 կմ/ժ՝ 9 վայրկյանում:
McLaren ընկերությունն ընտրել է GT-ն որպես MSO բաժնի հնարավորությունները ցուցադրելու օրինակ: Նմանօրինակ պերսոնալիզացիա կարելի է պատվիրել բրիտանական ընկերության ցանկացած մոդելի համար՝ GT-ից մինչեւ Elva, սակայն մեքենայի անհատականացումը թանկարժեք կլինի: