Խոսեպ Գվարդիոլայի հակառեկորդը
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անձնական հակառեկորդ է սահմանել։
Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած 0։2 հաշվով պարտությունը 7-րդն էր «Մանչեսթեր Սիթիի» համար Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։
Մարզչական կարիերայում կատալոնացի մասնագետի գլխավորած թիմերը նախկինում 6 պարտությունից ավելի չէին ունեցել ազգային առաջնության մեկ մրցաշրջանում։ 2016-2017 թվականների Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» կրել էր 6 պարտություն։
Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» հետ եւ Գերմանիայի առաջնությունում Մյունխենի «Բավարիայի» հետ եւս Գվարդիոլան երբեք մեկ մրցաշրջանում այսքան պարտություն չի կրել։
Հիշեցնենք, որ այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 45 միավորով բարձրացավ 5-րդ տեղ եւ 3 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող «Չելսիից»։ «Մանչեսթեր Սիթին» 28 խաղից հետո 57 միավորով երկրորդն է եւ արդեն 25 միավոր է հետ առաջատար «Լիվերպուլից»։