«Շպարվել միայն հատուկ օրերին»․ Լիլուն ներկայացել է առանց դիմահարդարման
Լոսանջելեսաբնակ երգչուհի Լիլուն շարունակում է իր հետեւորդ-երկրպագուներին ուրախացնել իր նոր լուսանկարներով, ամուսնու հետ ջերմ հարաբերություններով, որդու առօրյայով: Երգչուհին սոցցանցերում լինելով շատ ակտիվ Instagram-ի իր էջում հերթական լուսանկարն է հրապարակել: Այս անգամ երգչուհին ներկայացել է բնական կերպարում։
Հրապարակված կադրում Լիլուն կրում է սեւ հագուստ, նա արձակել է վարսերը։ Երգչուհին առանց շպարի է, իսկ հրապարակմանը կից գրել է․ «Շպարվել միայն հատուկ օրերին։ Ես ազատել եմ մաշկս ամենօրյա տանջանքից»։