Վրաստանում կորոնավիրուսով վարակման չորրորդ դեպքն է հայտնաբերվել
Վրաստանում կորոնավիրուսով վարակման չորրորդ դեպքն է հայտնաբերվել: Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների հսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, հաղորդում է Սպուտնիկ Գրուզիան:
Վարակվածը Վրաստանի 44-ամյա քաղաքացի է, որը ժամանել էր Իտալիայից:
«Նա ժամանել է կիրակի գրեթե առանց ախտանշանների: Ավելի ուշ նրա ջերմությունը բարձրացել է, եւ նրան տեղափոխել են ինֆեկցիոն հիվանդանոց»,- հայտնել է Գամկրելիձեն:
Մինչ այդ Վրաստանում կորոնավիրուս էր հայտնաբերվել Իրանից ժամանած 2 տղամարդու եւ Իտալիայից ժամանած մեկ կնոջ մոտ:
Վրաստանի իշխանությունները որոշել են փակել դպրոցներն ու մանկապարտեզները: Այդպիսով, գարնանային արձակուրդները սկսվել են մարտի 2-ից եւ կտեւեն երկու շաբաթ:
Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով միջգերատեսչական խորհուրդը խորհուրդ է տվել չեղարկել մարդկանց զանգվածային կուտակման վայրերում միջոցառումները: