Հայաստանում մեկնարկել է 11,7 մլն եվրո բյուջեով ԵՄ «Կանաչ գյուղատնտեսություն» ծրագիրը
Հայաստանում մարտի 4-ին մեկնարկել է 11,7 մլն եվրո բյուջեով Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսություն» (EU-GAIA) ծրագիրը: Ծրագիրը նպատակ ունի աջակցել 3 տարվա ընթացքում Հայաստանի հյուսիսային մարզերի ագրոբիզնեսի կայուն զարգացմանը: Ընդհանուր բյուջեն կազմում է 11,7 մլն եվրո: Պիլոտային ծրագիրը կիրականացվի Տավուշի, Լոռիի եւ Շիրակի մարզերում:
Ծրագիրը համաֆինանսավորվում եւ իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության եւ Հայաստանում ՄԱԿ ԶԾ կողմից: Պաշտոնական թողարկման միջոցառման մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, փորձագետներ: