ԱՄՆ-ը պատրաստ է ռազմական ամունիցիա տրամադրել Թուրքիային
ԱՄՆ-ը պատրաստ է Իդլիբում մարդասիրական աջակցությունից զատ ռազմական ամունիցիա տրամադրել Թուրքիային: Այս մասին հայտարարել է տարածաշրջանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին, հաղորդում է Reuters-ը:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է: Զինվորականների մեծ մասն ամերիկյան սարքավորումներ է օգտագործում: Մենք հոգ ենք տանում, որպեսզի այդ սարքավորումները պիտանի լինեն օգտագործման համար»,- ասել է նա:
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդը հայտարարել է, որ Վաշինգտոնը քննարկում է ՀՕՊ համակարգերի տեղակայման համար Անկարայի հարցումը: