Շմոլ գազից թունավորում Մալաթիա-Սեբաստիայում. Հիվանդանոց է տեղափոխվել 5 անձ, որից մեկը 2 տարեկան երեխա է
Փետրվարի 23-ին, ժամը 00.25-ին, երկու հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդումներ են ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Հարավարեւմտյան Բ2 թաղամասի շենքերից մեկի 36, 34, 17, 11 եւ 2-ամյա բնակիչներ:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ քաղաքացիները թունավորվել են տան գազօջախից գազի արտահոսքի հետեւանքով:
Նշանակվել են դատաբժշկական եւ դատատեխնիկական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: