Կավանին՝ ՊՍԺ-ում 200 գոլ խփած առաջին ֆուտբոլիստ
Ուրուգվյացի հարձակվող Էդինսոն Կավանին դարձավ ՊՍԺ-ի պատմության մեջ 200 գոլ խփած առաջին ֆուտբոլիստը։ Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրի խաղում 33-ամյա ֆուտբոլիստը գրավել է «Բորդոյի» դարպասը։ ՊՍԺ-ն հաղթել է 4։3 հաշվով։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Կավանին մասնակցել է 13 հանդիպման, խփել 4 գոլ։
Կավանին փարիզյան ակումբ է տեղափոխվել 2013-ին իտալական «Նապոլիից»։ Ամռանը նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։
Տեսանյութն՝ այստեղ: