Միլանում նորաձեւության շաբաթվա ընթացքում դիզայները ներկայացել է ճագարի կոստյումով
Միլանում նորաձեւության շաբաթվա շրջանակներում Marni-ն ներկայացրել է նոր՝ աշուն-ձմեռ 2020 հավաքածուն: Ասիմետրիկ զգեստներ, օվերսայզ-վերարկուներ եւ մեկ ուսով բաճկոններ, մոդելներ, որոնք ներկայացել են ցնցոտիներից կարված հանդերձանքներով։
Հավաքածուի ստեղծման համար նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Ֆրանչեսկո Ռիսոն օգտագործել է ոսկեզօծ մետաղ, գործվածքներ, թավշակաշի, փայլաթիթեղ եւ տարբեր գույների մանվածքներ։ Կերպարներն ամբողջացնում էին խոնավ մազերը եւ պայծառ դիմահարդարումը: Ցուցադրությունն ավարտվել է հենց դիզայների հայտնությամբ․ նա ներկայացել է զոլավոր կոստյումով եւ նապաստակի հսկայական գլխով։
Աղբյուրը՝ Blueprint