Հանաուի հրաձիգը գրավոր խոստովանություն է թողել և իր գործողությունների տեսապարզաբանում
Գերմանական Հանաուում կրակոցների արձակման մեջ կասկածվող տղամարդը թողել է գրավոր խոստովանություն եւ իր գործողությունների տեսապարզաբանում: Այս մասին հայտնել է Bild պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին եւ տեղեկություններ չհայտնելով ուղերձների բովանդակության մասին:
Հանաուում ընդհանուր զոհվել է 11 մարդ՝ ներառյալ ենթադրյալ հրաձիգը: Տղամարդը տեղական ժամանակով 22:00-ի սահմաններում նախ կրակ է բացել քաղաքի արեւմուտքում Հոյմարքթ փողոցի նարգիլեանոցում՝ սպանելով մի քանի մարդկանց, եւ ավտոմեքենայով փախուստի է դիմել: Այնուհետեւ քաղաքի Քեսելշտադտ շրջանում հարձակվել է եւս մեկ նարգիլեանոցի վրա: Ոստիկանությունը առավոտյան Քեսելշտադտի բնակարանում հայտնաբերել է եւս 2 մարդու մարմին, որոնցից մեկը, նախնական տեղեկություններով, հրաձիգն է:
Տղամարդու գործողությունների դրդապատճառներն առայժմ անհայտ են: Ոստիկանությունը կարծում է, որ նա մենակ է գործել: Իրավակարգի պահապանները կասկածյալի հորը ժամանակավորապես ձերբակալել են: Bild-ի տեղեկություններով՝ հրաձիգի ավտոմեքենայի մեջ զինամթերք է հայտնաբերվել: Տղամարդը, որը նախնական տեղեկություններով Գերմանիայի քաղաքացի է, որսի տոմս ուներ: