Քնատությունը կարող է ճարպակալման եւ սրտի հիվանդությունների հանգեցնել. հետազոտոթյուն
Վատ քնի պատճառով շատերը սկսում են շատ ուտել, ինչը հանգեցնում է ճարպակալման եւ սրտի հիվանդությունների՝ ասվում է EurekALert-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Columbia University Irving Medical Center-ի մասնագետների հետազոտությանը մասնակցել են 20-79 տարեկան 95 կանայք: Գիտնականները դիտարկել են այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ քնի որակ եւ անքնության առկայություն: Կամավորները պատմել են նաեւ իրենց սննդակարգի մասին:
Պարզվել է, որ մասնակիցները, որոնց երկար ժամանակ է պահանջվել քնելու համար, ավելի շատ կալորիաներ են օգտագործել: Բացի այդ, որքան ծանր են եղել անքնության ախտանիշները, այնքան քիչ են եղել չհագեցած ճարպերը:
Մասնագետների խոսքով՝ քնի վատ որակը հանգեցնում է սննդի մեծ քանակությամբ օգտագործմանը, որն էլ մեծացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:
Նախոր հետազոտությունները ցույց են տվել , որ քնի պակաս ունեցող մարդիկ ավելի հաճախ են տառապում ճարպակալությունից, 2-րդ տեսակի շաքարային դիաբետից եւ սրտային հիվանդություններից, եւ այդ կապը կարող է բացատրվել նրանով, որ քնատության ֆոնին մարդիկ սկսում են շատ ուտել: