Աջափնյակի նախկին թաղապետի առնչությամբ ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գեւորգ Բաբայանի գործունեության առնչությամբ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից։
«Երեւանի քաղաքապետարանից գրություն է ստացվել, ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,-նշում են Ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ Գեւորգ Բաբայանը երեկ աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել:
Նշենք, որ Factor.am-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Գեւորգ Բաբայանը Աջափնյակ համայնքի ճանաչված բնակիչներից մեկին՝ «Կարգին շինանյութի» կամ «Ջերմուկի Նորո» անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության: