Ռուզաննա Զաքարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից
Իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։ Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանը նախօրեին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նրան այդ պաշտոնում կփոխարինի Թելման Թադեւոսյանը: